<<Գրադարանային գործ>> բաժին

 

 

 

Դիպլոմային աշխատանք

 

 

 

Թեմա՝  <<Այլոց փորձի ուսումնասիրություն>>

 

 

 

Ուսանող՝ Զարուհի Վարդանյան

Ղեկավար՝ Լուսինե  Ալեքսանայն

 

 

 

Երևան 2019

 

 

 

Բովանդակություն

 

Ներածություն

Աշխարհի 10 ամենահին գրադարանները

  1. Բոդլեյան գրադարան

2․Չեխիայի հանրապետութան ազգային գրաարան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ներածություն

Գրադարան, մշակութա-լուսավորական և գիտա-օժանդակ հիմնարկ՝ տպագիր արտադրանքի հասարակական օգտագործումը կազմակերպելու համար։ Գրադարանների դերն է տպագիր արտադրանքի հավաքումը, պահպանումը, գրքի պրոպագանդան, ընթերցողներին գիրք սպասարկելը, ինչպես նաև ինֆորմացիոն մատենագիտական աշխատանքը։ ԽՍՀՄ-ում, ըստ նշանակության և գրքային ֆոնդերի կազմի ու աշխատանքի մեթոդի, գրադարանները բաժանվում են երկու հիմնական տեսակի, ա) մասսայական և բ) գիտակաև ու մասնագիտական։ Մասսայական գրադարանների թվին են պատկանում մշակույթի նախարարության կազմում գտնվող քաղաքային ու գյուղական, ինչպես և ձեռնարկությունների, ակումբների, մշակույթի տների գրադարանները։ Գիտական և մասնագիտական գրադարանները հիմնականում սպասարկում են գիտության, ժողտնտեսության և մշակույթի տարբեր ճյուղերի գիտնականներին ու մասնագետներին, ապահովում բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատությունների պահանջները, կատարում տեղեկատու-մասնագիտական և գրադարանագիտության վերաբերյալ գիտահետազոտական աշխատանք, մեթոդական-մասնագիտական օգնություն են ցույց տալիս մասսայական գրադարաններին, հրատարակում մատենագիտական և գրադարանագիտական գրականություն։ Գիտական գրադարանների թվին են դասվում հանրապետական, ակադեմիաների, համալսարանների, տարբեր ճյուղային մասնագիտացված ձեռնարկությունների, ԳՀԻ-ների, բուհերի գրադարանները։ Ըստ գրականության կազմի գրադարանները լինում են համընդհանուր, բազմաճյուղ և ճյուղային։ Ժամանակակից գիտատեխնիկական առաջընթացի պայմաններում գրադարանների աշխատանքը անընդհատ բարդանում է։ Տպագիր արտադրանքի վիթխարի աճը գրադարանների առաջ դրել է հսկայական թվով հրատարակությունների ընտրության, մշակման, արդյունավետ պահպանման և ընթերցողին արագ ու ճիշտ սպասարկելու պրոբլեմներ։ Գիտնականների ու մասնագետների թվի խիստ ավելացմամբ և ամբողջ բնակչության կրթության մակարդակի բարձրացմամբ մեծանում են ընթերցողների պահանջները գիտական գրականության և մատենագիտական տեղեկատվության նկատմամբ։

Գրադարանը մշակութա-լուսավորական և գիտա-օժանդակ հիմնարկ է, որ նախատեսված է տպագիր արտադրանքի հասարակական օգտագործումը կազմակերպելու համար։ Գրադարանների դերն է տպագիր արտադրանքի հավաքումը, պահպանումը, գրքի պրոպագանդան, ընթերցողներին գիրք սպասարկելը, ինչպես նաև ինֆորմացիոն մատենագիտական աշխատանքը։ ԽՍՀՄ-ում, ըստ նշանակության և գրքային ֆոնդերի կազմի ու աշխատանքի մեթոդի, գրադարանները բաժանվում են երկու հիմնական տեսակի՝

  • մասսայական,
  • գիտական ու մասնագիտական։

Մասսայական գրադարանների թվին են պատկանում մշակույթի նախարարության կազմում գտնվող քաղաքային ու գյուղական, ինչպես և ձեռնարկությունների, ակումբների, մշակույթի տների գրադանները։ Գիտական և մասնագիտական գրադարանները հիմնականում սպասարկում են գիտության, ժողտնտնսության և մշակույթի տարբեր ճյուղերի գիտևականներին ու մասնագետներին, ապահովում բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատությունների պահանջները, կատարում տեղեկատու-մասնագիտական ն գրադարանագիտության վերաբերյալ գիտահետազոտական աշխատանք, մեթոդական-մասնագիտական օգնություն են ցույց տալիս մասսայական գրադարաններին, հրատարակում մատենագիտական ն գրադարանագիտական գրականություն։ Գիտական գրադարանների թվին են դասվում հանրապետական, ակադեմիաների, համալսարանների, տարբեր ճյուղային մասնագիտացված ձեռնարկությունների, ԳՏԻ-ների, բուհերի գրադարանները։

Ըստ գրականության կազմի՝ գրադարանները լինում են համընդհանուր, բազմաճյուղ և ճյուղային։ Ժամանակակից գիտատեխնիկական առաջընթացի պայմաններում գրադարանների աշխատանքը անընդհատ բարդանում է։ Տպագիր արտադրանքի վիթխարի աճը գրադարանների առաջ դրել է հսկայական թվով հրատարակությունների ընտրության, մշակման, արդյունավետ պահպանման և ընթերցողին արագ ու ճիշտ սպասարկելու պրոբլեմներ։ Գիտնականների ու մասնագետների թվի խիստ ավելացմամբ և ամբողջ բնակչության կրթության մակարդակի բարձրացմամբ մեծանում են ընթերցողների պահանջները գիտական գրականության և մատենագիտական տեղեկատվության նկատմամբ։

 

Աշխարհի 10 հնագույն գրադարանները

Աշխարհում ամենահին գրադարանը հայտնաբերվել է 1849-1851 թվականներին՝ բրիտանացի հնէաբան Օսթին Հենրի Լեյարդի և Հորմուզ Ռասամի կողմից` Եփրատի ափին անցկացված պեղումների ժամանակ: Սա համարվում է գիտոթյանը հայտնի բոլոր ժամանակների ու ազգերի հնագույն գրադարանը: Աշուրբանապալն ուզեցել էր սարքել մի վայր, որտեղ կժողովվեին մարդկության բոլոր գիտելիքները: Հավաքածուն հիմնականում ներառում է շումերական և բաբելոնյան տեքստեր։

  1. Ասորեստանի Աշուրբանապալ արքայի գրադարան (Լոնդոնի բրիտանական թանգարան, Ք.ա. 7-րդ դար)

 

 

 

2.               Սուրբ Եկատերինայի վանքի գրադարանը (Եգիպտոս, Սինայ, 548-565թթ.

Այս վանքը գտնվում է եգիպտական Սինայ լեռան ստորոտին: Այս գրադարանում պահվում են 3304 ձեռագիր, 5000 գիրք և 1700 գլանակ: Այս գրադարանի հավաքածուն իր պատմական նշանակությամբ զիջում է թերևս միայն Վատիկանի առաքելական գրադարանին: Հ ավաքածուի աշխատությունները գրված են հունարեն, արաբերեն, վրացերեն, հայերեն, ղպտերեն, եթովպերեն և սլավոնական լեզուներով: Ամենահայտնի ձեռագիրը, որը պահպանվում է պատմական այս կոթողում, այսպես կոչված «Սինայական կոդեքսն» է, որ 4-րդ դարում է ստեղծվել: Բացի հնագույն ձեռագրերի իր երևելի հավաքածուից` այս վանք-գրադարանն ունի նաև հին ու խիստ արժեքավոր սրբապատկերների հավաքածու:

3. Չեխիայի Հանրապետության Ազգային գրադարան (Պրահա, 1366թ.)

 Սա ոչ միայն աշխարհի հնագույն գրադարաններից մեկն է, այլև աշխարհի խոշորագույն գրադարաններից է, որը տարեկան մինչև 1 միլիոն ընթերցող է ունենում: Այն հիմնադրվել է Պրահայի համալսարանի հիմնադրման առնչությամբ և այսօրվա դրությամբ ունի 6 միլիոն նմուշ, որոնց թիվն ամեն տարի աճում է 70 հազարով: Բացի դրանից` գրադարանի կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրերը ստանում են UNESCO-ի աջակցությունը:

4.Ավստրիայի ազգային գրադարան (Վիեննա, 1368թ.)

 Տեղակայված լինելով Հաֆբուրգ պալատում, որը ժամանակին Հափսբուրգների արքայատոհմի նստավայրն էր, այս պատմամշակութային կոթողում կուտակված են ավելի քան 7.5 միլիոն գրքեր, հնագույն պապիրուսներ, քարտեզներ, գլոբուսներ, նկարներ և լուսանկարներ, հայտնի երաժիշտների պարտիտուրաներ և այլն: Այս գրադարանը հայտնի է նաև նրանով, որ ունի հնագույն ձեռագրերի բնօրինակների հսկայական հավաքածու, որը հաշվվում է ավելի քան 8000 նմուշ։

5 . Ֆրանսիայի Ազգային գրադարան 1461

Այս գրադարանը հիմնադրվել է դեռ Կառլոս 5-րդ Իմաստունի ժամանակ, բայց այն կորցրել է իր պաշարների զգալի մասը, քանի որ արքայի բարեկամները գրքերը չվերադարձնելու բնավորություն ունեին: Այնպես որ, Լյուդովիկոս 11-րդը ստիպված էր գրեթե զրոյից սկսել վերստեղծել այս գրադարանի պաշարները և պետք է խոստովանել, որ դա նրան հաջողվել է:

Ներկայումս այս գրադարանում պահվում են ձեռագիր ու տպագիր աշխատություններ՝ տարբեր հնադարյան վանքերից, գրքեր՝ Հեղափոխության ժամանակաշրջանից, լուսավորչականների աշխատությունները, ինչպես նաև արտասահմանից ուղարկված բազմաթիվ նմուշներ: Այսօր գրադարանում պահվում է 30 միլիոն ձեռագիր ու տպագիր նմուշ:

6․Վատիկանի Առքելական գրադարան 1475թ․

Այս հրաշքի հիմնադիրները համարվում են Նիկոլայ 5-րդ և Սիքստ 4-րդ Հռոմի Պապերը: Այս հրաշալի ու հարուստ գրադարանում պահվում են անգին ձեռագրեր՝ միջնադարյան ու Վերածննդի դարաշրջանից: Հատուկ այս գրադարանի համար փնտրողական արշավանքներ են կազմակերպվել՝ աշխարհի բոլոր կողմերով: Գրադարանում պահպանվում են միլիոնավոր ձեռագիր և տպագիր աշխատություններ՝ Ցիցերոնից մինչև ժամանակակից հեղինակներ: Բնականաբար, աշխատությունների մեծ մասը կրոնական բնույթի է:
Գրադարանին կից գործում է Վատիկանի գրադարանավարների դպրոցը և ձեռագրերի ռեստավրացիոն կենտրոն: Ամեն օր այս գրադարանի պահոցներ կարող են այցելել 150 գիտնականներ ու մասնագետներ:

 

 

 

 

 

 

7․ Մալթայի ազգային գրադարան

Այս գրադարանը հիմնադրվել է Սուրբ Հովհաննեսի Միաբանության 48-րդ Մեծ մագիստրոս Կլոդ դե լա Սինգլի կողմից, որի հրամանով բոլոր մահացած ասպետների գրքերը դառնում էին միաբանության սեփականությունը: Մալթայի գրադարանում առկա են բազմաթիվ հազվագյուտ բիբլիոգրաֆիական նմուշներ: Այստեղ է պահպանվում 1107 թվականին թողարկված հրամանագիրը, որով Կառլոս կայսրը Երուսաղեմի արքա Բալդուին 1-ինի ասպետների ազնվական ծագումն է հաստատում, ինչպես նաև Միաբանության ժողովների սղագրոււթյունները: 1812 թվականից բաց է այցելությունների համար:

 

8․Բավարական պետական գրադարան 1558թ․

Այս հին գրադարանը հիմնադրվել է Վետտելսբախյան դուքս Ալբերխտ 5-րդի կողմից: 1663 թվականին Բավարիայում օրենք ընդունվեց, որով բոլոր հրատարակչություններին պարտադրվում էր ցանկացած տպագրված աշխատության երկու նմուշ հանձնել այս գրադարանին: Ի դեպ, այդ օրենքը գործում է մինչ օրս: Ցավոք սրտի, գրադարանի շենքը 85 տոկոսով ավիրվեց Երկրորդ աշխարհամարտի տարիներին, և 500,000 հատոր ոչնչացվեց, բայց չնայած դրան` այս գրադարանը մինչ օրս էլ համարվում Եվրոպայի խոշորագույն գրքերի հավաքածուն ունեցող գրադարաններից մեկը: Գրադարանը հայտնի է նաև նրանով, որ մասշտաբային աշխատանքներ է ձեռնարկում հին ձեռագրերի և աշխատությունների թվայնացման ուղղությամբ:

 

 

 

 

 

9․Բելգիայի Արքայական գրադարան 1559թ․

Ազգային գիտական գրադարանը հիմնադրվել է Ֆիլիպ 2-րդի հրամանով և ներկայումս ունի 8 միլիոն գիրք, ձեռագիր, նկար և նումիզմատական հսկայական հավաքածու: Գրադարանի հիմնական նպատակը եղել և մնում է հավաքել բոլոր բելգիական հրատարակումները, ինչպես նաև բելգիացի բոլոր հեղինակների աշխատությունները, որոնք հրատարակվել են արտասահմանում: Այս գրադարանում սակայն կան հարյուր հազարավոր արտասահմանյան գրքեր ևս, և այն բաց է այցելուների համար, այդ թվում նաև ուսանողների:

 

10․Օքսֆորդյան համալսարանի Բոդիլանյան  գրաարանն 1602թ․

Այս գրադարանը կրում է սըր Թոմաս Բոդլու անունը, ով ժամանակին հայտնի ու հաջողակ մարդ էր: Հայտնի էր նրանով, որ հավաքում էր հին ձեռագրեր: Մեկ այլ վարկածի համաձայն` այս գրադարանի հիմնադիրը եպիսկոպոս Թոմաս դե Կոբեմն է եղել: Հենց նրա ջանքերով է համալսարանը սկսել գրքերի պաշարներ կուտակել: Սկզբում դրանք շղթաներով էին ամրացնում գրադարակներին, որպեսզի դրանք չգողացվեին: Այս գրադարանը Եվրոպայի հնագույն գրադարաններից մեկն է

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s